«Պետական պարտքի մեծացմանը զուգահեռ ավելանում է նաև պարտքի սպասարկման կարիքը. արդյո՞ք դա իր մեջ ռիսկեր պարունակում է, թե ոչ. առայժմ բոլոր պարտքային պարտավորությունները, որոնք Հայաստանի կառավարությունը ստանձնում է, ամբողջությամբ գտնվում են կառավարության ռամավարական ծրագրերի շրջանակում, հետևաբար սպասարկման բոլոր ծախսերի ռիսկերը գնահատված են և դրանք արտացոլված են թե՛ 2017թ. բյուջեի մեջ, թե՛ միջնաժամկետ հատվածում ծրագրերի մեջ, այդ տեսակետից որևէ ռիսկ չի պարունակում:
Բայց պետական պարտքի սպասարկման ծախսի ավելացումը և տոկոսադրույքի բարձրացումն, իհարկե, մտահոգիչ է»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի տնտեսական աճ ունենանք և ցուցանիշները բարելավենք:
Մանրամասները՝ տեսանյութում: