Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Դպրոցի տնօրենը հիասթափված է. մտածում է ՀՀԿ-ն լքելու մասին

Մենք անդրադարձել էինք Լոռու մարզում դպրոցի տնօրենների ընտրություններին, մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 և Գուգարք համայնքի թիվ 2 հիմնական դպրոցներին, որոնց տնօրենները ահազանգում են, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կամայական որոշումներ է կայացրել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ դպրոցի տնօրեն ցմահ չեն մնում, և հերքեց իր և Գուգարք համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի հետ ունեցած զրույցը: «Տնօրենին այս ընթացքում չեմ հանդիպել և չեմ էլ հանդիպելու մինչև ընտրությունների ավարտը: Կընտրվի՞, շատ լավ, չի՞ ընտրվի, մեղքն իր մեջ թող փնտրի, թե ինչու դպրոցի խորհուրդն իրեն չի ուզում ընտրել կամ ինչու է ուզում ընտրել»,- ասաց մարզպետը:

Գուգարքի թիվ  2 դպրոցի տնօրեն Սամվել Մացակյանը հակադարձում է մարզպետին: «Ինձ մեծ զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ մարզպետը պատասխանել է, թե արդար դաշտ է ստեղծվել տնօրենի ընտրության համար, այսինքն՝ ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի ընտրությանը մասնակցելու հավաստագիր չունի, 8-րդ դպրոցի տնօրենի դեպքում պատասխանում է, որ տնօրեն Կարինե Ստեփանյանին ժամանակավոր պաշտոնակատար չեն նշանակել, որովհետև ցանկացել են հավասար դաշտ ստեղծել իմ դպրոցի օրինակով, բայց բանից պարզվում է, որ 8-րդ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը հավաստագիր ունի: Հիմա ինչպե՞ս հասկանանք, ըստ օրենքի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է չունենա հավաստագիր, իմ դեպքում այս հարցով իրենք պարզ և մաքուր են, օրենքի բոլոր կետերը պաշտպանել են, իսկ Կարինե Ստեփանյանի դեպքում խիստ անհավասար դա՞շտ են ստեղծել»,- ասաց Սամվել Մացակյանը:

Նա նշեց, որ խիստ զարմանալի և նվաստացուցիչ է նաև կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի մեկնաբանությունը խնդրի առնչությամբ. «Կրթության վարչության պետը ասում է լրատվամիջոցներին, որ որևէ իրադարձությունից տեղյակ չէ: Այդ դեպքում մեր հարգարժան ԿԳ նախարարը ինչպե՞ս է հանդուրժում մեկին, որ ոլորտին չի տիրապետում, նա կրթության ոլորտում շատ լավ տիրապետում է շուկայական հարաբերությունների տեսությանը»:

Անդրադառնալով մարզպետի հերքմանը, որ դպրոցի տնօրենին այս օրերին չի հանդիպել, որ զբաղված է և չի կարող 151 դպրոցի տնօրենների ընդունել, նշեց. «Այսինքն՝  հարգելի մարզպետը չքմեղ է, մենք՝  ստախոսներս, հերյուրանքներ ենք  տարածում և փաստերը խեղաթյուրո՞ւմ ենք: Մի  բան լավ գիտեմ. ավելի լավ է ապրել հպարտությամբ, քան…»,- ասաց տնօրենը՝ հավելելով՝ իսկ ինչպե՞ս է լինում, որ մարզպետը այդքան ծանրաբեռնված լինելով՝ ընտրությունների ժամանակ ոչ միայն տնօրեններին, այլև այդ նույն տնօրենների ստվերների հետ է հանդիպում գիշեր-ցերեկ:

«Ճիշտն ասած, ես ինքս ինձ դատապարտում եմ ոչ թե նրա համար, որ այդ նույն կուսակցության գաղափարների կրողն եմ եղել,  ես Նժդեհի գաղափարակիցն եմ, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի և Անդրանիկ Մարգարյանի, ես հպարտությամբ եմ կրել, բայց այսօր ինձ դատապարտում եմ նրա համար, որ այդ նույն կուսակցության շարքերում նման մարդկանց հետ եմ քայլում, և իմ հետագա քայլերի համար սա պատճառ կդառնա, և ես կմտածեմ՝ շարունակե՞լ նման մարդկանց հետ կուսակցության մեջ մնալ, թե՞ ոչ: Ինչ է նշանակում՝ ես ստախոս եմ, չեմ հանդիպել նրա հետ, ուղղակի զարմացնող պատճառաբանություններ են, չգիտեմ, ես հուզված եմ, չեմ կարողանում հուզմունքս թաքցնել»,- եզրափակեց տնօրենը:

Հիշեցնենք, որ Գուգարքի թիվ 2 դպրոցի տնօրենի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում