Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն Ալմաթիում և երկրի երեք մարզերում հատուկ գործողություն է անցկացնում Ղազախստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Աթ Թաքֆիր ուալ Հիջրա» ծայրահեղական կազմակերպության դեմ։
Ինչպես ասված է կոմիտեի կայքում զետեղված հայտարարության մեջ, գործողությունը միաժամանակ ընթանում է Ալմաթիի Ակտյուբինսկի, Աթիրաույի մարզերում և Ալմաթի քաղաքում:
Արդեն ձերբակալված է 16 մարդ, նրանց տներում կատարվում են խուզարկություններ և «օպերատիվ-քննչական այլ գործողություններ»: Նրանց մեղադրանքներ են ներկայացված կրոնական թշնամանք բորբոքելու համար:
«Աթ Թաքֆիր ուալ Հիջրա» ծայրահեղական կազմակերպությունն արգելված Է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկոյում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և մի շարք այլ երկրներում։