Samsung ընկերությունը հայտարարել է Notebook 9 նոթբուքերի թարմացված սերիայի թողարկման մասին։ Ներկայում սարքերից մեկը ճանաչվել է ամենաթեթևը նոթբուքերի շուկայում, հաղորդում է Engadget-ը։
Տեղեկատվության համաձայն՝ սերիայի մեջ ներառվել է երկու մոդել։ Ավելի մեծ նոթբուքը կշռում է 980 գրամ, իսկ ավելի փոքրը՝ միայն 820 գրամ՝ 13,9 մմ հաստության դեպքում։
Նոթբուքերն ունեն Intel Core պրոցեսոր՝ յոթերորդ սերնդի, ինչպես նաև մատնահետքի սքաներ։