2016թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ դարձել է ներքին փախստական։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար գործողությունները համակարգող վարչության զեկույցում։
ՄԱԿ ԱԽ զեկույցի համաձայն՝ 2016թ․ կտրուկ աճել է կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման իսլամիստների միջև ռազմական բախումները։ 2015թ․ համեմատ՝ բախումների թիվն աճել է 22 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2007թ․ ի վեր, երբ ՄԱԿ-ը սկսել է վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը։
Չնայած բանակին հաջողվում է դեռևս վերահսկել շրջանների բոլոր կենտրոնները, բայց «Թալիբան»-ը նոր դիրքեր է գրավում։ Բացի այդ գրոհայինները փորձում են վերահսկողություն հաստատել երկրի տրանսպորտային խոշոր հանգույցների վրա։