ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ եզդի մեկ հոգու։ Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։ Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։
Ավելի ուշ նա ազատ արձակվեց, և այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը՝ արժանի ԱԺ պատգամավորի թեկնածուին, և եզդիների ձայները հօգուտ ՀՀԿ-ի։