Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Զգուշացում Թեհրանից. «Ադրբեջանի շիաները կարող են օգտագործվել Բաքվի դեմ»

Իրանը կարող է հեշտությամբ պատասխանել Ադրբեջանին Իսրայելի հետ մերձեցման համար, բայց չի արձագանքի, քանի որ լուրջ չի վերաբերվում դրան: Թեև Իրանը կարող է օգտագործել Ադրբեջանի շիա բնաչկությանը Ադրբեջանի կառավարության դեմ, բայց երբեք չի օգտագործել այդ ներուժը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց Իրանի ու Եվրասիայի հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Բահրամ Ամիրահմադիանը՝ խոսելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած վերջին այցի մասին:

Իրանցի փորձագետը այս համատեքստում խոսեց նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարի, Ղարաբաղյան հիմնախնդրի և Իրանի դիրքորոշման մասին՝ ընդգծելով, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի այս հարցում և ցանկանում է, որ կողմերը գտնեն հարցի խաղաղ, դիվանագիտական լուծում:

Անդրադառնալով Իրանի նախագահի առաջիկա այցին Երևան՝ Ամիրահմադիանը նշեց, որ նախագահ Ռուհանին գալիս է եղբայրական հարևան պետություն, և հայ-իրանական հարաբերություններն այսօր զարգանում են՝ ինչպես երբևէ, քանի որ Հայաստանը Իրանի մոտ բարեկամն է:

Իսկ տնտեսական հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի տնտեսական ներուժից և հնարավորություններից:

– Պարոն Ամիրահմադիան, ինչպե՞ս Իրանում ընդունեցին կամ գնահատեցին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու և Իսրայելի հարաբերությունների խորացումը Ադրբեջանի՝ շիա մուսուլմանական երկրի հետ, ինչը թերևս կարևոր հանգամանք է Իրանի համար: Կարծում եք՝ սա կարո՞ղ է բացասաբար ազդել Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա:

– Իրանը, որպես Ադրբեջանի հարևան երկիր, ուզում է, որ իր հարևան երկրները հաշվի առնեն իր ազգային շահերը: Բայց Ադրբեջանը մշտապես փորձում է աջակցություն ստանալ արտաքին ուժերից՝ իրանական կողմից սպառնալիքների մասին իր արտաքին քաղաքականության սխալ մտածողության պատճառով: Ներկայումս այդ ուժերն են Միացյալ Նահանգները և իր տարածաշրջանային դաշնակիցը՝ Իսրայելը: Իրանը չի ճանաչել Իսրայելը որպես պետություն և այն կոչում է «օկուպացիոն ռեժիմ»՝ Պաղեստինի խնդրի պատճառով: Ուստի Իրանը և շիա մուսուլմանները ակնկալում են, որ երկրորդ շիայական պետությունը աշխարհում՝ Ադրբեջանը, հաշվի կառնի իրենց զգայուն վերաբերմունքը Իսրայելի հանդեպ: Ադրբեջանը շատ լավ գիտի, որ նմանատիպ հարաբերությունները Իսրայելի հետ բացասաբար են ազդում երկու երկրների շիա բնակչության վրա: Երկու երկրներն էլ սրանից չեն շահում: Իրանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի շատ երկրների հետ՝ բացառությամբ այս երկուսի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի: Ինչո՞ւ է Ադրբեջանը սերտ հարաբերություններ հաստատել հենց այս երկու երկրների հետ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել Իրանի զգայունությունը Իսրայելի հանդեպ, պատասխանել իսրայելական լոբբիի շահերին Ադրբեջանում և նաև Միացյալ Նահանգներում: Բայց Իրանը հզոր պետություն է, որը կանգնած է Միացյալ Նահանգների դեմ և չի վախենում Ադրբեջանից ու Իսրայելից:

Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները կարող են որոշ բացասական ազդեցություն ունենալ Իրանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա այն իմաստով, որ Ադրբեջանը կկորցնի որոշ օգուտներ ու հնարավորություններ Իսրայելի հետ բարեկամության պատճառով, և դա նաև ավելացնում է շիա մուսուլման քաղաքացիների դժգոհությունը: Սա բացասական հանգամանք է Ալիևի և իր կառավարության համար: Ադրբեջանը ավելի շատ ունի Իրանի կարիքը, քան Իրանը՝ Ադրբեջանի: Իրանը աշխարհաքաղաքական և աշխարհագրական կարևոր դիրք ունի, որը կարող է օգտակար լինել Ադրբեջանի համար: Իրանը չի պատասխանի Ադրբեջանին, քանի որ լուրջ չի վերաբերվում դրան: Իրանը կարող է հեշտությամբ արձագանքել Ադրբեջանից եկող ցանկացած սպառնալիքի, բայց Իրանը միշտ ձգտում է գտնել դիվանագիտական միջոցներ խնդիրը լուծելու համար:

Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները միշտ էլ բացասաբար են գնահատվել ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանը կտրել է իր կապերը Հայաստանի հետ Ղարաբաղյան խնդրի պատճառով: Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի կապակցությամբ հետևյալն է՝ սա երկկողմ հակամարտություն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև, և Իրանը խտրական վերաբերմունք չունի, քանի որ լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ: Այս խնդիրը պիտի լուծվի ՄԱԿ-ի կողմից՝ վերջինիս մարմինների շրջանակներում: Իրանը չեզոք դիրքորոշում է որդեգրել Լեռնային Ղարաբաղի խնդրի հանդեպ:

– Շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը Իսրայելի համար կարևոր է առաջին հերթին Իրան-Իսրայել թշնամական հարաբերությունների համատեքստում, ուստի Իսրայելը նայում է Ադրբեջանին որպես հնարավոր հենակետ՝ Իրանի մասին հետախուզական տվյալներ հավաքելու կամ նրան սպառնալու նպատակով, և հիմնականում հենց այս գործոնով է բացատրվում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը անվտանգության ու ռազմական ոլորտում (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը գրեթե 5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է գնել Իսրայելից): Ադրբեջանը դիտարկվում էր որպես հենակետ Իրանի դեմ նաև ավելի լայն իմաստով՝ Արևմուտքի ու Միացյալ Նահանգների կողմից՝ հատկապես պատժամիջոցների ու Իրանի հետ լարված հարաբերությունների շրջանում: Որքանո՞վ է սա մտահոգում Իրանին՝ հատկապես Թրամփի ընտրությունից և ամերիկյան քաղաքականության մեջ իսրայելական դերակատարության հնարավոր բարձրացումից հետո:

– Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում այդքան կարևոր չէ Իրանի համար ռազմավարական իմաստով: Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, ընդ որում՝ շիայական, ուստի Իրանը մեծ ներուժ ունի՝ օգտագործելու Ադրբեջանի բնակչությանը նրանց կառավարության դեմ, բայց Իրանը երբեք չի օգտագործել այդ ներուժը: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ուղիղ կապ չունի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ. նրանք օգտագործում են Իրանի տարածքը ճանապարհային կապը պահպանելու համար: Մենք նրանց թույլատրել ենք օգտվել մեր տարածքից նույնիսկ ամենադժվարին ժամանակներում և չենք փակել նրանց ճանապարհը: Հազարավոր ադրբեջանցիներ այցելում են Իրան առանց մուտքի արտոնագրի, նրանք օգտվում են Իրանի շուկաներից ու ծառայություններից շատ ավելի ցածր գներով, քան իրենց սեփական երկրում: Նրանք իրենց օտար չեն զգում Իրանում:

Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ինքը փոքր երկիր է Իրանի համեմատ: Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելու միջոցով Իրանի անվտանգությանը սպառնալու առումով, չունի ռազմավարական խորություն: Այնպես որ, ավելի լավ կլինի, որ նրանք չմտածեն ու չերազեն Իրանին անհանգստացնելու մասին: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ նրանց դաշնակիցները չեն կարող կռվել Իրանի դեմ: Իրանը հզոր բանակ և պաշտպանության հզոր համակարգ ունի, որին անգամ մեծ տերությունները չեն կարող սպառնալ: Թե՛ Ադրբեջանը և թե՛ Իսրայելը փոքր երկրներ են, իսկ Իսրայելն ինքնին սահման չունի Իրանի հետ: Իսրայելից 5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն գնելը այդքան կարևոր չէ: Մենք գիտենք, որ Ադրբեջանը Իսրայելի նավթի ամենամեծ ու բացառիկ մատակարարն է (արաբական երկրների մեծ մասը նավթ չեն արտահանում Իսրայել, իսկ Ադրբեջանի կառավարությունը արտահանում է): Ադրբեջանը նավթ է արտահանում դեպի Իսրայել և ապրանքներ ու սպառազինություն ներմուծում Իսրայելից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, ապա մենք բավարար տեղեկություններ չունենք, թե նրանք ինչ ծրագիր ունեն Իրանի վերաբերյալ մոտ ապագայում: Իրանի համար տարբերություն չկա, թե ով կլինի ԱՄՆ նախագահը: Մենք չենք ունենալու դիվանագիտական հարաբերություններ և չենք վախենում, թե ինչ կանեն նրանք: Բայց մի բան հստակ է՝ ամերիկյան ցանկացած կառավարություն աջակցելու է Իսրայելին, այլապես Իսրայելը չի կարող գոյատևել:

– Այս զարգացումներն ինչպե՞ս կազդեն հայ-իրանական հարաբերությունների վրա: Իրանը սովորաբար փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստաի ու Ադրբեջանի միջև, թեև հավանաբար կհամաձայնեք, որ հայ-իրանական հարաբերություններն իրենց բովանդակությամբ զգալիորեն տարբերվում են իրանա-ադրբեջանական հարաբերություններից:

– Իրանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ իրենց նախկին հունով: Իրանի արտաքին քաղաքականության նպատակը իր հարևանների հետ հարաբերություններ ունենալն է: Մենք լավ հարաբերություններ ունենք բոլոր հարևանների հետ՝ ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը: Որևէ փոփոխություն այս իմաստով չի լինի ապագայում: Իրանի հյուսիսային հարևանը՝ Թուրքմենստանը, դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Նաև Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Մենք կարծում ենք, որ Իսրայելը լեգիտիմ սուբյեկտ չէ, քանի որ բռնազավթել է մուսուլմանական Պաղեստինի հողերը: Եվ մենք ուզում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծում գտնեն դիվանագիտական ճանապարհով, քանի որ Ադրբեջանի՝ Արաքս գետի երկայնքով տարածվող վիճելի տարածքները տնտեսական մեծ ներուժ ունեն, որը պետք է օգտագործվի համատեղ աշխատանքի միջոցով, իսկ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում» երկու կողմերն էլ չեն կարող օգտագործել այդ ներուժը:

– Արդեն իսկ հայտնի է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մոտակա օրերին կժամանի Երևան, թեև այցը երկար ժամանակ ձգձգվում էր: Ի՞նչ կասեք այս այցի մասին, այն ի՞նչ նշանակություն ունի հայ-իրանական հարաբերությունների համար:

– Անշուշտ, նախագահը կայցելի Հայաստան՝ բարեկամական ու եղբայրական հարևան պետություն: Չեմ կարծում, թե որևէ խոչընդոտ է եղել այցելության համար: Մեր հարաբերությունները զարգանում և աճում են՝ ինչպես երբևէ, քանի որ Հայաստանը մեր շատ մոտ ընկերն է:

Տնտեսական հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի տնտեսական ներուժից ու հնարավորություններից: Մենք կարևորում ենք Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները: Իրանի նախագահը, Գործողությունների միասնական համապարփակ ծրագրի ընդունումից հետո, շատ ծրագրեր ունի, որոնք անհրաժեշտ է իրագործել տարբեր ոլորտներում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ոլորտում:

– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Իրան-Հայաստան առևտրային, տնտեսական հարաբերությունների խորացման համար, կամ ո՞ր բնագավառների վրա պիտի կենտրոնանան երկու երկրները: Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է իրական Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագիծը, որը վերջերս քննարկվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև: Ինչպե՞ս պիտի այն կենսագործվի՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի՞, թե՞ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման միջոցով:

– Իրանը վերականգնում է իր տնտեսությունը պատժամիջոցների շատ ծանր շրջանից հետո և ընդունել է 5-6 տարվա զարգացման ծրագիր՝ 2017-2022թթ.: Հայաստանը հարուստ երկիր չէ, ուստի պիտի սպասենք, որ ավելի բարենպաստ վիճակ ստեղծվի: Հայաստանը լեռնային երկիր է, և ցանկացած ճանապարհի կամ երկաթուղու կառուցում պահանջում են բարդ շինարարական աշխատանք և ֆինանսական մեծ միջոցներ:

Իրանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր ճանապարհային կապերը Եվրոպայի հետ, որպեսզի նախագծի իր անվտանգությունն ու պատրաստ լինի ցանկացած ճգնաժամային իրավիճակի: Դրանցից մեկը Պարսից ծոց-Սև ծով միջանցքն է: Այս տարանցիկ միջանցքը Հյուսիս-Հարավ միջազգային տարանցիկ միջանցքի (NOSTRAC) հետ միասին կարևոր դեր կխաղա տարածաշրջանի զարգացման մեջ: Չինաստանի նախագահի 2013թ. «մետաքսի ճանապարհ» կամ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ևս կդառնա ապագայի մեծագույն ծրագրերից մեկը: Իրանը գտնվում է այս միջանցքների մեջտեղում, ուստի ապագայում Հայաստանի հետ աշխատելը և ճանապարհային կապերի զարգացման մեջ ներդրումներ անելը հետաքրքիր կլինեն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար՝ Իրանի կամ միգուցե Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միության կողմից: Իրանի և Հայաստանի հարաբերությունները հաստատապես կզարգանան ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում