Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ֆյուչերսները նվազել են 0.25%-ով՝ հասնելով մեկ բարելը 51.99 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.33%-ով և կազմել 54.81 դոլար՝ մեկ բարելի դիմաց։