Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայում իր դեսպանին սպանելը որակում է որպես ահաբեկչություն։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այդ հարցը բարձրացվելու է ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Զախարովան հավելել է, որ Անդրեյ Կառլովի մարդասպանները կպատժվեն։
Զախարովայի խոսքերով՝ Կառլովը, որի նկատմամբ այսօր երեկոյան մահափորձ է իրականացվել Անկարայում, մահացել է ստացած վերքերից. «Այսօր ողբերգական օր է ռուսական դիվանագիտության համար։
Այսօր Անկարայում հանրային միջոցառման ժամանակ վիրավորվել է Ռուսաստանի դեսպանը, ինչից էլ նա մահացել է»։