Վերջին շշուկների համաձայն, որը հրապարակել է Korea Heral ռեսուրսը, iPhone 8-ը կստանա OLED ճկվող էկրան։ Նոր Apple-ը կլինի ավելի բարակ, քան iPhone 7-ը։
Ռեսուրսը հրապարակել է աղյուսակ, որը ցույց է տալիս, թե ինչ առավելություն է տալիս OLED դիսփլեյը։ Տեղեկատվության համաձայն՝ Apple-ի նոր սմարթֆոնների համար էկրանը կմատակարարի Samsung Display ընկերությունը։
Բացի այդ ակնկալվում է, որ 2017թ․ Apple-ը կներկայացնի միանգամից երեք iPhone. iPhone 7s-ը և iPhone 7s Plus-ը կլինեն այս տարի ներկայացված սմարթֆոնների ավելի լավ տարբերականները, իսկ iPhone 8-ի կլինի հեղափոխական։ Կոր էկրանից բացի iPhone 8-ը համալրված կլինի երկակի խցիկով, ներկառուցված մատնահետքերի սքաներով, ինչպես նաև` անլար լիցքավորումով: