Մայիսի 23-ին Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերն ասել է, որ Windows 8 օպերացիոն նոր համակարգը վաճառքի կհանվի 2012 թ.: Բալմերը այն անվանել է նոր սերնդի օպերացիոն համակարգ՝ նշելով, որ Windows 8-ը աշխատելու է ինչպես համակարգիչների, այնպես էլ պլանշետների վրա: Այս մասին տեղեկացնում է Microsoft-ի կայքը:
Windows 8-ը կգա փոխարինելու Windows 7-ին, որը թողարկվել էր 2009 թ. հոկտեմբերին: Այս տարի Microsoft-ը երեք տարվա օպերացիոն համակարգը նախատեսել է վաճառել 350 միլիոն օրինակով: