Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները աճել են 0.87%-ով՝ հասնելով մեկ բարելը 52.35դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները աճել են 0.69%-ով և կազմել 55.59 դոլար՝ մեկ բարելի դիմաց։