Apple ամերիկյան կորպորացիան այս շաբաթ բողոքարկում կներկայացնի Եվրահանձնաժողովի որոշման դեմ՝ գանձնելու 13 մլրդ եվրո չվճարված հարկ։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է ընկերության իրավական հարցերով խորհրդատու Բրյոս Սիուելը։
Նրա խոսքով՝ կորպորացիան մտադիր է ապացուցել, որ իրենից ըստ էության քավության նոխազ են սարքել միայն իր ապրանքանիշի հաջողության սկզբունքով։
Սիուելի խոսքով՝ Եվրահանձնաժողովը ոչ միայն ուշադրության չի առել, այլև չի ծանոթացել հօգուտ կորպորացիայի արված փաստարկներին, որոնք ներկայացվել են Իռլանդիայի առաջատար իրավաբանների կողմից։ Եվրահանձնաժողովը նշում է, որ որոշումը հիմնված է սուբսիդավորման կանոնների վրա, որոնք թույլ չեն տալիս ԵՄ առանձին երկրների հարկային գործարքներ կնքել։