Հյուսիսային Կորեան զբաղվում է անօդաչու թռչող սարքի ստեղծմամբ, որի գործողության շառավիղը զգալիորեն մեծ կլինի նախորդ մոդելներից: Այս մասին հայտնում է «Ռենհափը»:
«Հյուսիսը ստեղծում է մեծ անօդաչուներ ազդեցության մեծացված շառավղով և հեռակառավարման հնարավորությամբ»,- ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության աշխատակիցը:
Նրա խոսքով՝ նոր անօդաչուները պետք է փոխարինեն հին սարքերին, որոնք Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը գնել է արտասահմանցի գործընկերներից, նաև Հարավային Կորեայի տարածքում ավելի վաղ ջարդված դրոններին: