Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Բուհերում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների ուսուցումը պարտադիր չէ. «Գլաձոր»-ի ռեկտորը՝ նոր նախագծի մասին

ՀՀ Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին օրենքում փոփոխություներ են կատարվել, ներկայացվել է նոր նախագիծ, որի համաձայն բակալավրի կրթական ծրագրում պարտադիր են հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Գլաձոր» համալսարանի ռեկտոր իրավաբանական գիտությունների դոկտոր Ժորա Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ քանի որ հանրակրթական դպրոցում աշակերտները 12 տարի անցնում են հայոց լեզու և հայոց պատմություն, ապա բուհում անենևին էլ պարտադիր չէ այդ առարկաների ուսուցումը:

Ժորա Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ ոչ թե Բարձրագույն կրթության հետբուհական կրթության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, այլ բոլորովին նոր օրենք է ներկայացվել, մինչդեռ կարելի էր ուղղակի գործող օրենքում որոշակի փոփոխություններ կատարել: Նրա կարծիքով՝ ներկայացված նախագծում անհրաժեշտ է շտկումներ անել:

Ժ. Ջհանգիրյանը, անդրադառնալով օրենքի նոր նախագծով նախատեսված այն դրույթին, ըստ որի՝ 70 տարին լրացած անձը չի կարող մասնակցել գիտամանկավարժական պաշտոնների մրցույթներին, նշեց. «Երբեք չի կարելի մտածել, որ եթե մարդու 70 տարին լրացել է, ապա նա ո՛չ դասավանդելու, ո՛չ էլ գիտությամբ զբաղվելու իրավունք ունի, դա մարդու իրավունքների սահմանափակում է: 70 տարեկան մարդ կա՝ Նոբելյան մրցանակ է ստանում: Տարիքը իմ կարծիքով, բացարձակապես նշանակություն չունի»:

Ժ. Ջհանգիրյանը, ի թիվս նախագծում առակա մտահոգիչ մի շարք դրույթների, նշեց նաև, որ ճիշտ չի համարում բուհերին դասակարգումներ տալ՝ պետական, մասնավոր և հանրային, ի դեպ վերջինս նոր հասկացություն է, և, ըստ ռեկտորի, հասկանալի չէ, թե այն ինչով է տարբերվում պետական բուհից: Ժ. Ջհանգիրյանի խոսքով՝ պետք է առաջնորդվել նրանով, թե ինչ առաքելություն են իրականացնում բուհերը, այդ դեպքում պարզ կլինի, որ բոլորի առաքելությունը նույնն է՝ գիտելիք տալ, մասնագետներ պատրաստել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում