Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամփոփվել է Համահայկական նկարչական 9-րդ մրցույթը

Ամենամյա, գունեղ այս միջոցառումը՝ Համահայկական  նկարչական մրցույթը, աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս միավորվելու և բնապահպանությանն առնչվող իրենց պատկերացումներն ու մտահոգություններն արտահայտելու նկարների միջոցով: Արդյունքում՝ բնապահպանական խնդիրները գույն ու բովանդակություն են ստանում և դառնում առավել ազդեցիկ ու սթափեցնող: Արդեն 9 տարի մրցույթի մասնակիցները պայքարի իրենց ձայնը լսելի են դարձնում ներկերի լեզվով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Համահայկական  նկարչական 9-րդ մրցույթի արդյունքները։ Այս անգամ մրցույթին ներկայացված է եղել ավելի քան 600 նկար։ Հայաստանի և Սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ դրանց միջոցով պատկերել են բնության և շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ է ստացել 12 պատանի:

«Բնապահպանական պայքարի այն տարբերակը, որն ընտրել են մրցույթի մասնակիցները՝ յուրահատուկ է և արդյունավետ: Այստեղ դժգոհությունն արտահայտվում է լուռ, բայց՝ դիպուկ: Աղաղակում է ոչ թե մարդու խոսքը, այլ՝ բնությունն ինքը: Յուրաքանչյուր մասնակից դառնում է իր իսկ նկարով բարձրացրած հարցի պատասխանը կրողը՝ պարտավորվելով հետագայում ուշադիր լինել շրջակա միջավայրի պահպանության հարցում: Կրթվում է մի ամբողջ սերունդ, որն առավել քան կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ-ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության և «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին շնորհվել է «Կայուն մոլորակ» մրցանակը:

Համահայկական  նկարչական 9-րդ մրցույթում հայտարարված թեմաներն են եղել՝

  • Եթե բնությունը խոսեր
  • Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին
  • Երկրագունդն առանց մեզ

«Այս տարի լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Միասին անցած ճանապարհը լի էր ձեռքբերումներով, արդյունքները՝ շոշափելի։ Բայցի այն, որ «Արևորդի» էկո-ակուբների հազարավոր սաներ Հայաստանի բոլոր մարզերից բնապահպանական կրթություն ստացան, ակումբներն առանցքային դեր ունեցան նաև նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։ Շատերը նույնիսկ իրենց համար բացահայտեցին արտերկրում ուսանելու հնարավորություններ և այս պահին էլ ձեռնամուխ են լինում իրենց երազանքների իրականացմանը։ Էկո-ակուբներում արևորդիները ձևավորեցին և զարգացրեցին էկոլոգիական մտածողություն, որն անկախ մասնագիտությունից՝ ամբողջ կյանքում կուղեկցի նրանց։ Սա է հայրենիքի, շրջապատի ու մոլորակի համար պատասխանատու քաղաքացու մեր տեսլականը»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Ժյուրիի կազմը՝

Սամվել Վանոյան- դիզայներ

Սամվել Սաղաթելյան- նկարիչ

Նունե Սարուխանյան-«Կանաչ արահետ» ՀԿ նախագահ

Մրցանակակիրներ՝

«Եթե բնությունը խոսեր» անվանակարգում                            

5- 8 տարիքային խումբ- Սոնա Սմբատյան – 7տ, Երևան

9- 12 տարիքային խումբ- Սոֆի Ղարիբյան – 12 տ, Ուրցաձոր (Արարատի մարզ)

13- 16  տարիքային խումբ- Արտակ Սարգսյան -13 տ, Երևան,

Խրախուսական մրցանակ- Մարի Զոհրաբյան – 7տ, Այնթապ (Արարատի մարզ)
«Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին» անվանակարգում                                

5 – 8 տարիքային խումբ- Հերմինե Օհանջանյան – 8տ, Մասիս (Արարատի մարզ)

9 – 12 տարիքային խումբ- Ջուլիետա Ադամյան-11տ, Երևան,

13 – 16 տարիքային խումբ- Մելինե Գալոյան – 14 տ, Մեծամոր (Արմավիրի մարզ)

Խրախուսական մրցանակ- Աննա Աստվածատրյան- 9տ, Երևան
«Երկրագունդն առանց մեզ» անվանակարգում                                

5 – 8 տարիքային խումբ- Միլենա Պողոսյան – 7տ, Պտղունք (Արմավիրի մարզ)

9 – 12 տարիքային խումբ- Սուրեն Օրդյան – 11տ, Մասիս (Արարատի մարզ)

13 – 16 տարիքային խումբ- Լիլի Հովհաննիսյան – 14տ, Դիլիջան ( Տավուշի մարզ)

Խրախուսական մրցանակ- Մխիթար Հովհաննիսյան – 6տ, Երևան

unnamed-5

unnamed-11

unnamed-13

unnamed-14

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում