Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը եվրասիական մայրցամաքում ինտեգրացիոն փոխգործակցությունը համարում Է վստահության, բարեկամության ու կայունության գրավական և Եվրասիայի երկրներին սերտ ինտեգրացման կոչ է անում, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ղազախստանը ինտեգրացման նոր մոդելի նախաձեռնողն էր: Քսան տարի ես համառորեն ձգտում էի հասնել եվրասիական ինտեգրացման գաղափարի իրականացման, որի մասին խոսվում էր տակավին անցյալ դարի 94 թվականին: Այսօր Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Ռուսաստանի հետ միասին ստեղծել ենք Եվրասիական տնտեսական միությունը»,-ասել Է Նազարբաեւը՝ դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարության առթիվ կայացած հանդիսավոր ժողովում:
Նազարբաևը նշել Է, որ աշխարհի տասնյակ երկրներ են ցանկություն հայտնում համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտիների ստեղծման ակնկալիքով։