Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարգադրել է քննարկել լիազորությունների վերաբաշխման հարցը նախագահի, կառավարության և խորհրդարանի միջև, հաղորդում է Tengrinews-ը։
«Ժամանակն է եկել քննարկել նախագահի, կառավարության և խորհրդարանի միջև լիազորությունների վերաբաշխման հարցը։ Հատուկ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ հարցը և համապատասխան օրենքները, հավանական է, նաև Սահմանադրությունը փոխելու առաջարկ ներկայացնի»,-ասել է Նազարբաևը Աստանայում Ղազախստանի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ Ղազախստանը եղել է և կմնա կառավարման նախագահական ձև ունեցող պետություն։
Ղազախական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առաջին անգամը չէ, որ Նազարբաևը խոսում է իշխանությունը վերաբաշխելու անհրաժեշտության մասին։