Amazon ամերիկյան ընկերությունը պատվիրատուին առաջին անգամ ապրանք է հասցրել անօդաչուի օգնությամբ։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսն իր թվիթերյան օգտահաշվում։
Նա նշել է, որ անօդաչուն դեկտեմբերի 7-ին Amazon Fire TV սարք և մեկ փաթեթ պոպկորն է հասցրել Ռիչարդ անունով պատվիրատուին, ով ապրում է Քեմբրիջշիրում (Մեծ Բրիտանիա)։ Առաքումը տևել է 13 րոպե։
Նոր ծառայությունը կոչվում է Prime Air։ Ենթադրվում է, որ պատվերները կառաքվեն առավելագույնը 30 րոպեում։ Թռիչքը կատարվում է 120 մետր բարձրության վրա։ Սարքը կարող է կրել 2.3 կգ-ից ոչ ավելի քաշով ծանրոց։ Անօդաչուի կողմնորոշումը տարածքում կատարվում է GPS-ի միջոցով։