Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է/

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում՝ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել են բաժանարար հանգույցներ և ճնշման կարգավորիչներ։ Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որում՝ շաբաթական 2-3 օր, երկուական ժամով, ապա այժմ գործում է ջրամատակարարման շուրջօրյա ռեժիմ:

Գյուղի ջրամատակարարման նախկին համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Քայքայված ջրագծերի պատճառով խմելու ջրին խառնված ցեխաջրերը, ավելացած հոսակորուստները, հաճախակի դարձածվթարները ժամանակին ֆինանսական չնախատեսված ծախսերի պատճառ են դարձել: Խնդիրների վերացման համար էլ երբեմն գյուղի բյուջետային միջոցները չեն բավարարել: Բնակիչները շաբաթներ շարունակ մնացել են առանցխմելու ջրի պաշարի։ Գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված այս ծրագրով, հնարավոր է դարձել առանց ջրաքանակի ավելացման՝ ապահովել 24-ժամյա ջրամատակարարում։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը և գյուղի բնակիչներ:

«Այս գյուղը մեկն է համատեղ ծրագրում ընդգրկվածներից, որտեղ մենք փորձել ենք առկա խնդիրները լուծել քայլ առ քայլ: Մեկ տարի առաջ այստեղ կարգավորվել է տարածքի լուսավորության հարցը, այսօր արդեն՝ խմելու ջրի: Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Դա կարևոր է ոչ միայն մեզ համար՝ որպես պատասխանատու մոտեցում որդեգրած կազմակերպություն, այլև՝ բնակիչների, համայնքների ու երկրում զարգացման տեմպեր արձանագրելու համար: Ուրախ եմ տեսնել նաև, որ մեր որդեգրած արժեհամակարգը օրինակ է դարձել այլ կազմակերպությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում 2015թ.-ին գյուղն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:

Հարուստ կենսաբազմազանությամբ Գնիշիկ գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հատկապես հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։

e6ac290707789b61469f9dbab7beb076b721b76429ebcec3c5pimgpsh_fullsize_distr

40fc5e5a5016258f8b5d02dca02dd9716a98045166c402e23bpimgpsh_fullsize_distr

3182ab8d5d386e05b04b8acc27b265a832e8309c9217d10763pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում