Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Ում է ռմբակոծում Ռուսաստանը, երբ ԻՊ-ը գրավում է Պալմիրան

Դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական կառավարական բանակից հետ գրավեց Պալմիրա անտիկ քաղաքը, որի ազատագրումը համարվում էր սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի ամենագլխավոր ձեռքբերումը։ Իսլամիստները Պալմիրայի գրոհը սկսել էին դեկտեմբերի 8-ին և փաստացի՝ երեք օրում գրավել այն, այնինչ, 2016 թվականի մարտին այդ քաղաքը ազատագրելու համար Ռուսաստանից և Սիրիայից ահռելի ջանքեր էին պահանջվել։

Այս իրադարձությունը, սակայն, տեղիք է տալիս մի շարք ենթադրությունների, որոնք կարող են հստակություն մտցնել սիրիական հակամարտության պատկերում։

Ու՞ր էին ռուսական զորքերը

Մասնավորապես՝ արժե արձանագրել, որ Պալմիրայի գրավումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի ունեցավ այն ժամանակամիջոցում, երբ սիրիական բանակը Հալեպ քաղաքում կատաղի մարտեր էր մղում չափավոր ընդդիմության հետ և իր վերահսկողության տակ էր առնում նորանոր թաղամասեր։ Այսինքն՝ սիրիական բանակի ուժերը հիմնականում կենտրոնացված էին Հալեպում և կարելի է դրանով բացատրել այն, որ Պալմիրայի մոտ իսլամիստներին լուրջ դիմադրություն չի ցուցաբերվել։

Այլ հարց է, սակայն, Ռուսաստանի դերակատարումն այս ընթացքում։ Ինչպես հայտնի է՝ Մոսկվան Սիրիայում աջակցություն է ցուցաբերում Բաշար Ասադի ռեժիմին, միևնույն ժամանակ՝ պաշտոնապես հայտարարվում է, որ սիրիական հակամարտությունում ՌԴ առաջնային թիրախը ահաբեկչական խմբավորումներն են, հատկապես՝ «Իսլամական պետությունը»։

Ուստի, կարելի է արձանագրել, որ ռուսական օդուժը ևս, ինչպես և սիրիական կառավարական բանակը, «աշխատում» են Հալեպի ուղղությամբ, որտեղ մարտեր էին ընթանում չափավոր ընդդիմության դեմ։

Թիրախը ընդդիմությունն է

Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ ի հեճուկս պաշտոնական հայտարարություններին, թե Մոսկվան գերխնդիր է համարում ահաբեկչության դեմ պայքարը, իրականում ռուսական ուժերը Սիրիայում առաջին հերթին աջակցություն են ցուցաբերում կառավարական զորքերին, այդ թվում՝ սիրիական չափավոր ընդդիմությանն ավիահարվածներ հասցնելու հարցում, այնինչ՝ աշխարհի անվտանգության մեծագույն սպառնալիք «Իսլամական պետության» դեմ ծավալվող հիմնական գործողությունները համակարգվում և իրականացվում են Միացյալ Նահանգների և նրա կողմից գլխավորվող միջազգային կոալիցիայի կողմից։

ԱՄՆ կոալիցիայի դեպքում, սկսած 2014 թվականի սեպտեմբերից,  ահաբեկիչների դիրքերին հասցվել են 16700-ից ավել ավիահարվածներ, որոնցից 6 հազարը՝ Սիրիայի տարածքում, մնացածը՝ Իրաքի։

2015 թվականի սեպտեմբերի սկզբից, երբ Ռուսաստանը ներգրավվեց սիրիական հակամարտությունում, ռուսական օդուժի հարվածների ընդամենը 20 տոկոսն է հասցվել ԻՊ-ի դիրքերին։ Ուստի, զարմանալի չէ, որ Պալմիրան, որի ազատագրումը ռուսների կողմից ներկայացվում էր որպես Սիրիայում ռազմական գործողության ձեռքբերում, երեք օրում գրավվել է «Իսլամական պետության» կողմից։

Ընդ որում, երեկ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատարը հայտարարեց, որ Հալեպում սիրիական բանակը վերջին օրերում «82 խաղաղ բնակչի են գնդակահարել իրենց բնակարաններում»:

Այսինքն, քանի դեռ իսլամիստները հետ էին վերցնում սիրիական բանակի ռազմական պահեստներով լի Պալմիրան, ինքը, Սիրիական բանակը (ոչ առանց ռուսական աջակցության) զբաղված էր Հալեպի ընդդիմադիրների հետ «հաշիվների պարզմամբ»:

Պալմիրայի քարոզչական անկումը

Նկատենք մեկ այլ փաստ ևս։ «Իսլամական պետությունը» կարողացել է առաջխաղացում արձանագրել սիրիական ճակատում այն պայմաններում, երբ «տանը»՝ իրաքյան Մոսուլում, կատաղի մարտեր է մղում քաղաքը շրջափակման մեջ առած իրաքյան ու քրդական զորքերի դեմ և փաստացի այդտեղ է կուտակել իր հիմնական ուժերը։ Սա նշանակում է, որ Պալմիրայի գրավումը տևել է ոչ միայն երեք օր, այլև իրականացվել է իսլամիստների սահմանափակ ռեսուրսներով։ Սա, իր հերթին, տեղիք է տալիս ենթադրելու, որ իսլամիստները, գնալով Պալմիրայի գրոհին, սթափ գիտակցել են, որ ռուսական ու սիրիական զորքերը զբաղված են չափավոր ընդդիմության դեմ մարտերով:

Դառնալով Պալմիրայի՝ Ռուսաստանի համար ունեցած նշանակությանը, արձանագրենք, որ այն ռուսական մեդիայում լուսաբանվել էր ասես պատերազմի մեծագույն սխրագործություն։ 2016 թվականի մարտից հետո, երբ սիրիական բանակը ՌԴ զինուժի և «Հեզբոլլահի» օգնությամբ վերահսկողության տակ առավ Պալմիրան, մայիս ամսին ռուսները Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնում կազմակերպեցին մեծ դասական համերգ՝ դիրիժոր Վալերի Գեորգիևի գլխավորությամբ, որին հետո ՌԴ նախագահ Պուտինը պարգևատրել էր «Պալմիրայի ազատագրման համար» շքանշանով։

 

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում