ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ գործարկել է ևս մեկ տոնական` ակցիա duty free գոտիներից առևտուր կատարելու համար:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի MasterCard քարտապանները կստանան 10% զեղչ* մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը Մոսկվայի«Դոմոդեդովո» օդանավակայանի Heinemann Duty Free եւ Travel Value խանութներում եւ «Շերեմետեվո» օդանավակայանի միջազգային տերմինալներում, Imperial Duty Free խանութներում` գնումների համար վճարելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի MasterCard քարտատերով:
*Զեղչը գործում է նաեւ նշված խանութներում գործող հավելյալ զեղչերի եւ հատուկ առաջարկների վրա: Ակցիան չի գործում ծխախոտային արտադրանքի համար: Ակցիան գործում է միայն Մաքսային միության երկրներից դուրս իրականացվող չվերթների համար: