Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը ներդրողների խմբի հետ ստեղծում է մինչև 1 միլիարդ դոլարի հիմնադրամ, որի նպատակը էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտում տեխնոլոգիաների զարգացումը խթանելն է։
Գեյթսը հայտարարել է. «Մեր նպատակն այնպիսի ընկերությունների ստեղծումն է, որոնք կարող են օգնել աշխարհն ապահովել հուսալի, մատչելի և վնասակար արտանետումներով չուղեկցվող էներգիայով»։
Breakthrough Energy Ventures հիմնադրամի ներդրողների թվում են աշխարհի ամենահարուստ մարդիկ. Alibaba-ի ղեկավար Ջեք Ման, Facebook Inc-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Amazon.com-ի տնօրեն Ջեֆ Բեզոսը։
Ընդգծվում է, որ Գեյթսի ստեղծած հիմնադրամը զբաղվելու է այլընտրանքային էներգետիկայի զարգացմամբ ու տվյալ ոլորտում աշխատող ընկերություններին աջակցելով։