«Մենք պատերազմի մեջ գտնվող ժողովուրդ ենք ու եկել եմ ասելու, որ պատերազմը չի ավարտվել: Բյուջեի առյուծի բաժինը գնում է պաշտպանական հարցերին: Ուզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը այս բյուջեի հետ քիչ աղերս ունի: Մենք անպայման ընդունելու ենք այս նախագիծը, սա իսկապես համախմբման ու պարտադիր լուծում է: Այս նախագիծն ընդունելով՝ պետությունն ու բյուջեն իր գործառույթները չեն դադարեցնելու: Սա ոչ հարստացնելու է, ոչ էլ աղքատացնելու է, սակայն տուն գնալիս հասկանալու եք, որ մի չնչին, մի շյուղ բան արել եք:
Թարգեք նախընտրական բաները, թարգեք խելք սովորեցնելու բաները, իշխանությունն ու պետությունը գիտեն ինչ են անում, և Պաշտպանության նախարարը, որ Պաշտպանության համակարգի ակունքներում կանգնած է, ես տեսել եմ լրագրող ժամանակ, գիտի՝ ինչ է անում»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ «1000 դրամի» նախագծի շուրջ իր ելույթում:
Մ. Եսայանը նաև կարծիք հայտնեց, որ պարտադիր վճարի մեջ իրականում պարտադիրը չի տեսնում: «Պարտադիրի մեջ ես քնքշանք, ընկալում եմ տեսնում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: