«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ սա «Հանրապետություն» կուսկցության 15-ամյա պատմության մեջ սա 3-րդ դաշինքն է. «Սկզբում «Արդարություն» դաշինքն էր, ապա՝ ՀԱԿ-ը, որի հետ որոշ տարաձայնություններ ունեինք… Այս դաշինքը տարբերվում է նախորդներից, այս Եռյակը ստեղծված է գաղափարական հենքի վրա»։
«Մեր մղումներն անկեղծ են, նպատակները բարի և անշահախնդիր»- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով՝ թող Աստված օրհնի և օգնի մեզ:
Մանրամասները՝ տեսանյութում: