Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում:
Արոնյանը երրորդ տուրում մրցում էր մրցաշարային աղյուսակի առաջատարՈւելսի Սոյի հետ: Պարտիայի 37-րդ քայլին կողմերը համաձայնեցին խաղաղ ելքի` ոչ-ոքի:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Կարուանա-Կրամնիկ, Լագրավ-Թոփալով, Ադամս-Գիրի պարտիաները: Նակամուրան հաղթեց Անանդին:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր և կիսում է 4-5 տեղերը: 2,5 միավորով առաջատարը Ուելսի Սոն է: