Galaxy Note 7 սմարթֆոնների պայթյունների ու բռնկումների մասին մշտական հաղորդագրությունների ֆոնին տհաճ միջադեպ է տեղի ունեցել նաև Galaxy S6-ի հետ՝ հայտնում է iLenta.com-ը։
Սմարթֆոնը բռնկվել է China Airlines-ի CI027 չվերթի ժամանակ, որն ուղևորվում էր Թայփեյ։ Galaxy S6-ն անսպասելիորեն բռնկվել է հենց տիրոջ ձեռքում։ Տղամարդը թեթև այրվածք է ստացել։
Ինքնաթիռի անձնակազմն արագ մարել է կրակն ու տեղավորել սմարթֆոնը սառույցով լի տարայում։