Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է իր այցը Ղազախստան՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Էրդողանը մտադրվել էր Ղազախստան այցելել դեկտեմբերի 11-12-ին՝ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով։ Սակայն Ստամբուլի ահաբեկչության պատճառով, որից հետո հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ, չեղարկվել է Էրդողանի ղազախական այցը։
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29 մարդ, որոնցից 27-ը ոստիկաններ են։ Բացի այդ, վիրավորվել էր 166 մարդ։