Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Եթե իրավիճակը չփոխվի, «Սասնա ծռեր 2» կծնվի. Ալեք Ենիգոմշյան

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

– Պարոն Ենիգոմշյան, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը և «Սասնա ծռեր» խմբավորումն երեկ հանդես են եկել հերթական հայտարարությամբ: Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ կարծեք թե ժողովրդին կոչ են անում համախմբվել, «Սասնա ծռեր» շարժման երկրորդ փուլի համար բավարար թվով մարդ հավաքել և կյանքի կոչել մի շարք նպատակներ: Այս հայտարարությունը կարծեք թե նման է այն հայտարարությանը, որ մինչև «Սասնա ծռեր» շարժումն սկսելը Ժիրայր Սէֆիլյանը բանտից նամակով դիմեց իր ընկեր Գարեգին Չուգասզյանին՝ ասելով. «Ի գործ»: Դուք նմանություն տեսնո՞ւմ եք այս հայտարարությունների միջև:

– Այստեղ հստակորեն ասվում է, որ անհրաժեշտ է ժողովրդի կազմակերպված, ինքնակազմակերպված մոբիլիզացում, որովհետև գաղութատեր պետությունը և Հայաստանում իշխող նրանց դրածո գաղութային իշխանությունը իրենց սև գործը շարունակում են, ինչը որ վաղուց սկսել էին՝ ամռանը «Սասնա ծռեր» -ի գործողությունների արդյունքում դա կասեցվեց, և նրանք որոշակի պարտադրված դադարից հետո նորից են անցել իրենց այդ սև գործունեությանը: Հետևաբար մոբիլիզացիան անհրաժեշտ է: Դա պահանջվում է ժողովրդի ինքնակազմակերպում՝ գիտակից, գաղափարական, սկզբունքային  խնդիրների շուրջ, և արդեն «Սասնա ծռեր 2» տարբերակ կլինի, թե ոչ, դա ես կամ տղաները, որ ներսում են, հասկանալի պատճառներով գործնական առումով չենք որոշելու, բայց իրադրության զարգացման օրինաչափությունը բերելու է նման տարբերակի, քանի դեռ Հայաստանում այս վիճակը շարունակվում է: Այսինքն՝ այստեղ ասվում է, որ ժողովուրդը պետք է խիստ կազմակերպված ձևով պատրաստ լինի անհրաժեշտ պահին իր խոսքն ասելու, պարտադրելու և այս իրավիճակը փոխելու:

– Հայտարարության մեջ նշված է նաև, որ «Սասնա ծռեր» շարժման առաջին ալիքը խորքերն է գնացել ու թափ է հավաքում, և նրա երկրորդ ու վճռական ալիքը դեռ առջևում է: Ենթադրվո՞ւմ է, որ «Սասնա ծռեր»-ը ոչ միայն բանտում, ոչ միայն ընդհատակում, այլ նաև այս պահին ազատության մեջ ունի ոչ միայն համակիրներ, այլ հենց խմբի անդամներ:

– «Սասնա ծռեր» շարժումը ձևավորվեց «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունից հետո. գրեթե ամբողջ հանրությունը, հատկապես հանրության ակտիվ մասը ներշնչվեց շարժման գործունեությամբ, և այդ շարժումը ստեղծվեց, և այդ շարժումը կա: Հասկանալի պատճառներով «Սասնա ծռեր» շարժման ալիքը տեխնիկական իմաստով իջավ, տեղատվություն գրանցվեց, բայց խորքերում, ինչպես ասված է այս հայտարարության մեջ՝ նա մնում է, և շոշափելի է այդ ոգեղենության առկայությունը: Խնդիրը, ժամանակից օգտվելով, քաղաքական պայքարի, ընդվզման պայքարի առումով կազմակերպվածությունը շոշափելի դարձնելն է: Իսկ «Սասնա ծռեր 2» գործողություն կլինի, թե ոչ, այսինքն՝ հենց հուլիսյան տարբերակով, դա ես չեմ որոշելու, ես դա ոչ թե խուսափողական առումով եմ ասում, այլ դա օրինաչափություն է. եթե Հայաստանում իրավիճակը այլ ձևով չփոխվի, դա ինքնըստինքյան մեր ժողովրդից ծնվելու է:

Այսինքն՝ ենթադրվում է, որ իշխանության համար շատ անկանխատեսելի զարգացումնե՞ր կարող են լինել: Մեծ հաշվով «Սասնա ծռեր» խմբավորման պահանջները չկատարվեցին, և ինչպես Դուք եք ասում՝ հանրության մեջ կա պահանջը:

«Սասնա ծռերի» գործողությունից հետո ես քանի անգամ ասել եմ, որ Հայաստանում կար նախքան հուլիստասնյոթյան մթնոլորտ և հետհուլիստասնյոթյան մթնոլորտ: Հետհուլիստասնյոթյան մթնոլորտը, ճիշտ է, որոշ չափով տեղատվություն է ապրել, բայց դա, ինչ խոսք, անհեթեթություն կլինի ասել, որ զրոյացել է: Այո՛, կա այդ պահանջը, և դա այս իշխանության և նրանց արտաքին տերերի, գաղութատիրոջ որդեգրած քայլերի և նկրտումների պատճառով, ցավոք,  միակ միջոցն է, որ մնացել է մեզ: Կգա ապրիլյան ընտրություններ կոչվող փուլը, դա ևս կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ հերթական անգամ ընտրություն չկայացավ Հայաստանում, և միակ այլընտրանքը կմնա ժողովրդի ընդվզումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում