Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով բեռնատար գնացքների թիվը կհասնի 1000 միավորի։
Այդ մասին հայտնել է «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերության պաշտոնական կայքը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ տվյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բաքվում՝ Ղազախստանի, Վրաստանի ու Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման ժամանակ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է տվյալ երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու համար սակագնային ճկուն քաղաքականություն վարելու հարցեր և ընդհանրապես երեք երկրների միջև բեռնափոխադրումների աճը։