ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Քարթերը նախատեսում է բանակցություններ վարել երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու, Աֆղնաստանում նոր ապստամբությունների ֆոնին, որոնց կազմակերպիչը «Թալիբան» ծայրահեղական շարժումն է։
Ակնկալվում է, որ Քարթերը կհանդիպի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ։