Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու նրա գլխավորած դաշինքը ավելի քան երկու տարում ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների ժամանակ ոչնչացրել է ահաբեկչական խմբավորման մոտ 50.000 անդամի։
Այդ մասին հայտնել է ԱՄՆ ռազմական մի պաշտոնյա, որի անունը չի հաղորդվել։ Նրա խոսքերով՝ դա միայն զգուշավոր գնահատական է, և որ այդ թիվը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը որքան արդյունավետ է պայքարում ԴԱԻՇ-ի դեմ։
Հոկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ը Մոսուլում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 900 զինյալի։