Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նպատակը ոստիկանապետական ադմինիստրացիան լեգիտիմությունից զրկելն է. Գարեգին Չուգասզյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը։

Պարոն Չուգասզյան, ամիսներ առաջ հարցազրույցով էիք հանդես եկել՝ հիմնականում նվիրված Ռուբեն Վարդանյանի դերակատարությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ձեր տեսակետները, համադրելով վերջին իրողությունների հետ, մնո՞ւմ են արդյոք ակտուալ։

– Շարունակո՞ւմ եմ մնալ Ռուբեն Վարդանյանի դերակատարության մասին իմ կարծիքին… Այո, շարունակում եմ…

Տեսնո՞ւմ եմ վերջին իրողությունների մեջ էական նորություն… Ոչ, չեմ տեսնում:

Կարեն Կարապետյանի վարկաբեկման գործընթացը սրընթաց շարունակվում է, որի վերջին վկայությունը ապրիլյան պատերազմից հետո անգամ երկրի պաշտպանական ծախսերը չավելացնելու որոշումն էր: Աչքակապությունը շարունակվում է՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը 60%-ով մեծացնում է ռազմական ծախսերը: Հետխորհրդային Հայաստանի ապախորհրդայնացման հարցը առավել քան ակտուալ է դառնում։

Ռուբեն Վարդանյանը ներկայանում է Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերով, AGBU-ն ծրագրեր է սկսում ԵՄի հետ, Սամվել Կարապետյանը կոնկրետ ՀԷՑով և մնացած «ակտիվներով» արդեն քաղաքական դաշտում մեծացնում է ազդեցությունը։ Ընդհանրապես Ռուսաստանը, Ռուսաստանում գործող օլիգարխները, նրանց մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին, զարգացումներին ինչպե՞ս եք գնահատում։

– Հայ ժողովուրդը, ի տարբերություն ռուսների, որոնք ընդամենը երեք հարյուր տարի առաջ են այս կողմերում երևացել, արդեն մի քանի հազարամյակ այս տարածաշրջանի կարևոր բաղկացուցիչ միավորի՝ Հայաստանի կերտողն է: Եվ ուրեմն ոչ մի ռուսական էմիսար՝ լինի նա հայ կամ օտար օլիգարխ, կամ այլ անձնավորություն, չի կարող իր վրա վերցնել խնդիրը որոշելու մեր պատմական առաքելությունը… Իսկ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի և տարածաշրջանի դարակազմիկ վերաձևումների արդյունքում (իսկ մենք հենց այդպիսի տեկտոնիկ փոխակերպումների մի ժամանակաշրջան ենք ապրում) մեզ մշտապես հաջողվել է, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, նորից ու նորից հարություն առնել և ինքնիշխան շարունակել մեր պատմական ընթացքը՝ որպես աշխարհին ու տարածաշրջանին քաղաքակրթական արժեք ավելացնող ժողովուրդ:

Սա է հայկական քաղաքական ասպարեզը, իսկ մնացյալը գաղութային ադմինիստրացիայում տեղ գրավելու բորենիների գզվռտոց է… Կլինեն սփյուռքահայ անհատներ, որ կհասկանան սա՝ շատ լավ, կհամագործակցենք, չեն լինի՝ կգտնվեն օտար հասկացողներ: Սուվերենի այս քաղաքական իրողության հետ ստիպված են լինելու հաշվի նստել թե՛ ռուսներն ու թուրքերը, թե՛ ամերիկացիներն ու իրանցիք և թե այլոք…

Ռուսական մամուլի արձագանքներին հետևելով՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանով զբաղվող փորձագետ-կուրատորները, բացի հարբեցողությունից, կարծես, այլ բանով պրոֆեսիոնալ չեն կարողանում զբաղվել… Թրամփի ընտրությունը էլ ավելի է բթացրել նրանց զգոնությունը և կայսերական ֆանտոմային երազանքների սին հույսեր առաջացրել… Նրանց ձեռնահասության մակարդակի մասին է խոսում թեկուզ հենց այն հանգամանքը, որ իրենք նախկին խորհրդային տարածքում մտադիր են շարունակել իրենց տապարային քաղաքականությունը՝ հուսալով ռուսաց լեզուն հատուկ կարգավիճակի մակարդակի բերել… Նրանցից ոմանց ամենայն լրջությամբ թվում է, որ իրենք են քաղաքակրթություն բերել և բերելու Հայաստան, և իրենց վերագրում են բարձրյալի կարգավիճակ, որի կամքից է կախված հայության լինել-չլինելու հարցը…

Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակը լինելու է միջպետական հարաբերությունների տուրբուլենտության, արտաքին և ներքին քաղաքական վայրիվերումների տասնամյակ, և մենք իրավունք չունենք մեր պետականության «նավը» անքակտելի կապելու որևէ՝ թեկուզ և հսկա «նավի» հետ, քանի որ մեծ ու փոքր՝ բոլորն են ճոճքի մեջ հայտնվելու, և մեր լինելիությունը կախված է լինելու, նախևառաջ, հենց մեր տատանման ազատությունից, ոչ թե հարևան նավերի մեծությունից, որոնք էլ ավելի մեծացող ամպլիտուդներով անկայունությունների փուլ են ապրելու…

Պետք է հավատանք մեզ ի վերուստ տրված մեր ուժերին, մեր խաղացած ու դեռ խաղալիք առաքելությանը…

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իրականում Արա Աբրահամյանին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, արդյոք նրա կարիքը չեղա՞վ։

– Մի խեղկատակ ավել կամ պակաս, ի՞նչ տարբերություն…

Առաջիկա ընտրություններին համատարած բոյկոտը կարծես իր արդյունքը չի տալիս, և շատերը՝ անգամ «Նոր Հայաստան»-ի անդամ «Ժառանգության» ներկայացուցիչները պատրաստվում են ընտրությունների: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը և ի՞նչ պատկեր եք տեսնում ապագա խորհրդարանում։

– Բոյկոտը ինքնանպատակ քաղաքական գործիք չէ : Եվ որպեսզի որոշենք նրա արդյունավետությունը, նախ պետք է անդրադառնանք բուն քաղաքական նպատակին:

Միջազգային գլոբալ անկայունության ներկայիս պայմաններում տարածաշրջանի այսօրվա քաղաքական օրակարգում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված պետական միավորների սահմանների վերանայումը և անգամ նոր միավորների առաջացումն է:

Այդ պայմաններում Հայաստանի գաղութային ադմինիստրացիային ստիպում են հոգեբանորեն նախապատրաստել հասարակությանը ազատագրված տարածքները և նրա վրա տեղակայված մի քանի միլիարդ  դոլարանոց պաշտպանական ամրությունները  մեր նկատմամբ բացահայտ ռասիստական դիրքորոշում որդեգրած հարևան պետությանը և պերմյակովներից բաղկացած միջազգային խաղաղապահների ողորմությանը  հանձնելուն… Եվ այս պայմաններում լեգիտիմությունը քրեա-օլիգարխիկ ռեժիմին անհրաժեշտ է սոսկ որպես հոգեբանական զենք՝ նախապես կոտրելու համար այն ժողովրդական դիմադրությունը, որն առաջանալու է ընդունման-հանձնման ակտից առաջ:

Պետք է նորից և նորից կրկնենք, որ ընդվզման բացակայության պարագայում սա հավասարազոր է լինելու ազգային աղետի, քանի որ դոմինոյի սկզբունքով կհանգեցնի նախ՝ Մեղրու պարանոցի առաջացման, ապա Սյունիքի կորստի և Հայաստանի վերջնական թուրանական շրջափակման: Այսպիսով մենք ոչ միայն կզրկվենք պետականության հնարավորությունից, այլև կիրականանա ցեղասպանի դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը վերջնականապես կհայրենազրկվի:

Այսպիսով՝  բոյկոտի նպատակը ոստիկանապետական ադմինիստրացիային լեգիտիմությունից զրկելն է:

Լեգիտիմությունից զրկելու համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկված հատվածը նույնպես բոյկոտի՝ համատարած բոյկոտի կարիք չկա; Բավական է, որ բոյկոտի հասարակության գիտակից ու կամային մասի հիմնական կորիզը՝ այսպիսով ինքնակազմակերպվելով և պատրաստվելով վճռական ըմբոստությանը:

Եվ վերջապես՝ մենք բոյկոտում ենք ոչ թե դրսի այլևայլ դիտորդներին դուր գալու կամ չգալու, այլ նախևառաջ մենք մեր աչքում արժանապատվություն ունենալու, ինքներս մեզ հարգելու համար:

Հավատալ ազատ ընտրությունների հնարավորությանը՝ առանց փշրելու ոստիկանապետական բռնակալությունը,  նույնն է, թե հավատալ, որ 0.99-ին, թեկուզ և անվերջ, աջից թվանշաններ ավելացնելով՝ երբևէ կհասնենք 1 ամբողջին և նրա որակին…

Ես, իհարկե, հարգում եմ Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի և քաղաքացիական ու ազգային գիտակցության տեր մեր սփյուռքահայ այն հայրենակիցների մտահոգությունը, որի հիման վրա նրանք նոր նախաձեռնությամբ են հանդես եկել… Կարծում եմ, որ նրանք, ինչպես նաև բոլոր այն ազնիվ քաղաքացիները, որոնք դեռևս հույսեր են կապում կազինոյում նրա տիրոջը պարտության մատնելու, մեղմ ասած, միամիտ գաղափարի հետ, պետք է նաև պատրաստ լինեն արմատական ընդվզման Բ տարբերակին, երբ ազգային-ազատագրական պայքարը այլևս այլընտրանք չի ունենա, և նրանք ընտրությունների հերթական անցկացումից հետո կմիանան բոյկոտի կողմնակիցների ճամբարին։

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանին, ապա այն տեսնում եմ այս վարչակազմի ճակատագիրը որոշող աշխարհաժողովից հետո։

Ի դեպ, տարօրինակ կերպով վերջերս նման մի աշխարհաժողով տեսա երազումս, որը, կարծում եմ, հիմք կարող էր հանդիսանալ Ատոմ Էգոյանի նոր կինոսցենարի համար։ Ուրեմն այսպես. երկնային Դադիվանքում աշխարհաժողով էր հրավիրված… Տեսնելու բան էր, նախորդ սերունդների բոլոր մեծերով հավաքվել էին… Պատմելու շատ բան կա, բայց մի դրվագ պատմեմ։

Մեսրոպ Մաշտոցը, Հեթում Առաջինը և Մանթաշյանը անշտապ զրուցում էին: Հեթումը Կիլիկիայից նոր էր վերադարձել Քաշաթաղի պապենական կալվածքները, և հետդարձի ճանապարհին Մաշտոցի ու Մանթաշյանի հետ հյուրընկալվել էին Գրիգոր Տաթևացու մոտ: Երեքն էլ չափազանց տպավորված էին նոր ճոպանուղուց ու Տաթևում վերջերս բացված Թումո կենտրոնից… Մանթաշյանը ափսոսաց, որ ժամանակին շատ էր տարված գլոբալ ծրագրերով ու կիսատ էր թողել ազատագրված տարածքներ 2020 ծրագիրը… Մաշտոցը մխիթարեց նրան՝ ասելով, որ միայն Կոմիտասին հովանավորելը արդեն իսկ հերիք էր, որ նա նույնպես միանար իրենց երկնային աշխարհաժողովին…

Խոսակցությանը խառնվեց Չարենցը, ու սկսեցին զրուցել ոչ թե հնի, այլ հավերժականի հաստատման մասին… Հեթումը խոստովանեց, որ իր վերադարձի իրական նպատակը անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է:

Հիշոցնելով հիշեցին Պետրոս Գետադարձին, Մելիք Շահնազարին, նաև XXI դարասկզբի մի այլ վաստակավոր երիզորդի…

Վերջում Կոմիտասը պատարագ մատուցեց…

Շահան Նաթալին, Թեհլիրյանն ու Խենթը անխռով աղոթում էին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում