Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկն առաջիկա օրերին կհասնի 5 բալի: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Սև ծովում փոթորիկն այժմ կազմում Է 4-5 բալ: Այս իրադրությունը կպահպանվի նաև գիշերը: Վաղը ցերեկը փոթորիկը կթուլանա մինչև երեք բալ: Սակայն հաջորդ երկու-երեք օրերին Սեւ ծովում մենք կրկին 4-5 բալ ուժգնության փոթորիկ ենք սպասում»,-ասել Է գործակալության աշխատակցուհին: