Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ հարկերը վճարելուց խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նախկին նախարարը և նրա կինը խոստովանել են, որ շուրջ 20 տարի արտասահմանյան բանկերում օգտվել են անօրինական հաշիվներից։ Զույգը Ֆրանսիայի կառավարությանն արդեն վճարել է 2,3 միլիոն եվրո՝ հարկերից խուսափելու համար։
Նախարարը հրաժարական էր տվել 2013 թվականին, երբ պարզվել էր, որ նա գաղտնի բանկային հաշիվ ունի Շվեյցարիայում։ Դատախազության տվյալներով՝ Կայուզակը հարկային իշխանություններից ընդհանուր առմամբ թաքցրել է ավելի քան 3,5 միլիոն եվրո։