«Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ. ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելով ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նախարարի՝ նախագծով ընթացակարգը պարզեցրել են:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մինչ նախագծի շուրջ իր հարցադրումները հնչեցնելը նշեց, որ Հայաստանում Նոբելյան մրցանակակիրների պահանջ այսօր չկա , Հայաստանում կա քաղաքական որոշման լիակատար հարգանքի ինստիտուտի ներդրման պահանջ, որը բարդ է:
Մանրամասները՝ տեսանյութում: