«Գնումների մասին» նոր օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նախարարի՝ նախագծով ընթացակարգը պարզեցրել են:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ նախագիծն «իրենց սրտով է, բայց բազմաթիվ խնդիրներ կան»: Նա նշեց, որ պետական գնումներին մասնակցում են օֆշորում գրանցված ընկերությունները. «Օֆշորում գրանցված կազմակերպությունները չպետք է մասնակցեն երկրի ներսում գնումների գործընթացին: Այդ դեպքում այս նախագիծը մի քայլ առաջ կլինի: Ինչո՞ւ մեր հայրենակիցները իրենց ունեցվածքը չեն բերում հայրենիք, թող բերեն այստեղ գրանցեն և այստեղ էլ մասնակցեն գնումներին: Պետք է փակել այս սողանցքը»: