Կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է Պետական պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման գործերի քննությունը վերապահել Հատուկ քննչական ծառայությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրինագիծը գործողության մեջ է դրվելու 2017 թվականի հուլիսի 1-ից:
Ապօրինի կհամարվի օրինական եկամուտների գերազանցմամբ և հիմնավորում չունեցող հարստացումը: