Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հայաստանի եվրաակումբները հայ-ռուսական «Գրիբոյեդով»-ին այլընտրանք չեն լինի

Երևանում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի մարզերում եվրաակումբներ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս կարևորեց Հայաստանում նման ակումբի ստեղծումը՝ ասելով, որ ցանկալի է՝ մասնակիցներն ազատ լինեն և փորձեն ակումբի շրջանակներում կազմակերպված հանդիպումների ընթացքում ծանոթանալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մանրամասներին, օրինակ՝ թե ինչպես են ընթանում բանակցությունները, երբ կավարտվեն, ի վերջո ինչ փաստաթուղթ կստորագրեն կողմերը։

«Առաջին լրատվական»-ը դեսպանից հետաքրքրվեց՝ արդյոք չկա՞ անհրաժեշտություն ուսանողական ձևաչափից դուրս հիմնել նաև այլ եվրաակումբներ, որոնք բաց կլինեն քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար. «Դա եվրաակումբի անդամների որոշելիքն է, թե նրանք ինչով են զբաղվելու և ովքեր են լինելու իրենց ակումբի անդամները՝ տարիքային և այլ սահմանափակումներ չկան»։

Հստակեցմանը՝ կա կարծիք ստեղծել որևէ ակումբ, որն այլընտրանք կլինի, օրինակ, հայ-ռուսական «Գրիբոյեդով ակումբին», դեսպանն արձագանքեց. «Մենք, որպես Եվրամիություն, աջակցում ենք, մենք չենք որոշում, մենք չենք առաջարկում։ Սա այլընտրանք չէ որևէ բանի, սա ազատ հարթակ է. դու կարող ես շատ հետաքրքրություններ ունենալ և շատ ընկերներ ձեռք բերել։ Ձեր խորհրդարանականները, օրինակ, միաժամանակ հայ-իսրայելական, հայ-իրանական համագործակցության խմբերի անդամ են։ Ոչ մի սխալ բան չկա, ոչ մի այլընտրանքի խնդիր չկա»։

«Հայաստանի մարզերում եվրաակումբներ» ծրագրի տնօրեն Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ևս ընդգծեց, որ իրենք ոչ փորձում են որևէ ակումբի մրցակից լինել, ոչ էլ որևէ մեկի դիրքորոշումը փոխել. «Լիովին առանձին հարթակ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում