«Գնումների մասին» նոր օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա ասաց, որ նախագծով ընթացակարգը պարզեցրել են: Ներկայումս գնումների 7 ընթացակարգ է գործում, որը դժվարություններ է առաջացնում երկու կողմերի համար. «Որպեսզի շփոթը կանոնակարգենք, որոշում է կայացվել, որ գանք ավելի պարզեցված եղանակի եւ 7 ընթացակարգի փոխարեն ունենաք 4 գնման ձև»:
Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ընդգծելով. «Սա նոր քայլ է, իմ խորին համոզմամբ էապես կրճատվելու են այն կոռուպցիոն ռիսկերը և հնարավոր չարաշահումները, որոնք ներկայումս առկա են գնումների գործընթացի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: