Ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման ֆոնին Եվրամիությունը կոչ է անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների շուրջ: Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել եվրոպական տարածությունում հակամարտությունների լուծմանը գոյություն ունեցող ձևաչափերով: «Մենք դեռ հույս ունենք, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասել է Մոգերինին: