ԱԺ այսօրվա նիստում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադառնալով դիտարկմանը, որ ոստիկանության համակարգում կան խնդիրներ, որոնց պատճառով համակարգի կրտսեր և միջին խմբերի աշխատակիցերը հեռանում են, կարծիք հայտնեց, որ առաջին հերթին գուցեև սոցիալական հենքով՝ ցածր աշխատավարձերով է դա պայմանավորված:
«Եվ երկրորդը՝ բարոյահոգեբանական պահն էլ կա. քաղաքական գործընթացների ժամանակ որոշակի բախումների արդյունքում վարկաբեկվում է ոստիկանությունը»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: