«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը, որը կուսակցության հիմնադրման ժամանակ ստեղծվել էր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ, օրերս հայտարարեց իր վերակազմակերպման մասին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ինքը «Ալյանս»-ից դուրս չի եկել, այլ միայն հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից՝ քաղաքական մի շարք իրադարձությունների արդյունքում: «Բայց դա չի նշանակում, որ ես փոխելու եմ իմ կուսակցական պատկանելությունը»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի դեպքում կմիանան Ծառուկյանին, պատգամավորը երիտասարդական թևի վերաբերյալ ասաց, որ ողջունում է նրանց ակտիվ քաղաքական գործունեությունը և նշեց, որ երիտասարդական թևը չի գործելու «Ալյանս»- ի ձևաչափով:
«Իսկ «Ալյանս»-ի վերաբերյալ չեմ կարող միանձնյա պատասխանել կուսակցության հետագա գործունեության մասին, բայց շատ մոտ ապագայում տեղի կունենա կուսակցության համագումարը, կհստակեցվեն դիրքորոշումը և անելիքների պլանը և կներկայացվեն, որևէ մութ անկյուն չի մնա»:
Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ Ուրիխանյանը նշեց, որ եթե մի բան պահանջվում է ժողովրդի՝ տասնյակ հազարավոր մարդկանց կողմից, ապա դա ունի օբյեկտիվ պատճառներ և դրա հետ հաշվի չնստել ոչ ոք չի կարող:
Ուրիխանյանը կողմ է ընտրություններին դաշինքով մասնակցելուն, քանի որ կարծում է, որ ոչ մեծ կուսակցությունները առանձին մասնակցության դեպքում հնարավորություն չունեն հաջողություն ունենալու: Նա նշեց, որ հնարավորություն չի տենում համագործակցելու այն ուժերի հետ, որոնք չեն սպասարկում ժողովրդի շահը:
Մանրամասները՝ տեսանյութում: