Հալեպի գրավումը կփոխի Սիրիայի պատերազմի ընթացքը, սակայն չի նշանակում պատերազմի ավարտ։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին «Ալ-Վատան» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը։
«Ահաբեկիչները գտնվում են Սիրիայի այլ շրջաններում, և մենք կռվելու ենք նրանց դեմ»,-ասել է Սիրիայի նախագահը։
Ասադի խոսքով՝ Հալեպում կառավարական ուժերի հաղթանակը «ուժգին հարված կլինի Սիրիայի դեմ տարածաշրջանային ուժերի և Արևմուտքի դավադրությանը»։ Նա նաև նշել է, որ Սիրիայի տարածքը, այդ թվում՝ Հալեպը, գրոհայիններից ազատագրելու որոշում կայացվել է հակամարտության հենց սկզբում։
Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Սիրիայի իշխանությունները միշտ համաձայնվել են հրադադար հաստատել՝ հույս ունենալով դադարեցնել արյունահեղություն, սակայն Հալեպում այդ դադարներն օգտագործվել են գրոհայինների կողմից ուժերի վերախմբավորման համար։