ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել երկրի գործող ղեկավար Բարաք Օբամայի մասին, հաղորդում է Interfax-ը։
«Կարող եմ ասել, որ նա ինձ իրոք դուր եկավ, կարծում եմ՝ ես նրան նույնպես։ Կարծես թե, դա անգամ նրան զարմացրեց»,-ասել է նա Time ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Սպիտակ տանն Օբամայի հետ կայացած հանդիպումը «հիանալի է անցել»։ Նա նաև նշել է, որ մի քանի հրաշալի հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ հակասություններ ունի երկրի գործող ղեկավարի հետ մի շարք հարցերի շուրջ։