Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյայի վերջին նիստը:
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ԱԺ այսօրվա նիստում դժգոհություն հայտնեց Հանրային Հեռուստաընկերության կողմնակալ գործելաոճի վերաբերյալ և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց քայլեր ձեռնարկել, որպեսզի Հանրային Հեռուստաընկերության կողմից համաչափությունը պահպանվի: