ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած, իր բնորոշմամբ՝ շատ տհաճ, խորհրդարանին ոչ հարիր միջադեպին: Պատգամավորը երեկ հայհոյել և հարվածել է լրագրող Վահե Մակարյանի դեմքին:
«Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ լրատվական կայքեր, կազմակերպություններ ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին: Այդ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, այլ խուլիգան է եղել, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել»,-ասաց Ռ. Հակոբյանը:
Պատգամավորը լրատվական դաշտին կոչ արեց հասկանալ, թե ովքեր են գործող որոշ լրագրողներ. «Հարգելի՛ լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց կխնդրեի, որ այն լրագրողները, որոնք պատվեր են կատարում գլխավոր խմբագրի, թերթի, մի քիչ ուսումնասիրեք, տեսեք՝ իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվել, թե՞ ոչ: Բարձր եմ գնահատում լրագրությունը, կուզենամ, որ այդ դաշտում լինեն լրագրողներ և ոչ թե բանսարկու, տգետ անձինք»:
Պատգամավորը ներողություն խնդրեց ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից:
Մանրամասները՝ տեսանյութում: