ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը ժամանել է Մոսկվա։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Փեյջն այստեղ նախատեսում է մի շարք բանակցություններ անցկացնել։
«Ես հանդիպելու եմ ազդեցիկ գործարարների և գաղափարական առաջնորդների հետ»,-ասել է Փեյջը և հավելել, որ Մոսկվայում կմնա մինչև դեկտեմբերի 13-ը։
Ավելի վաղ Փեյջը հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմին անհրաժեշտ են մարդիկ, որոնք հավատում են ռուս-ամերիկյան հարաբերությունների ներուժին։