Twitter-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ջեկ Դորսին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը վարելու ձևն անվանել է աննախադեպ, հաղորդում է USA Today-ը։
«Նման բան նախկինում չեմ տեսել։ Մենք, անկասկած, առաջ ենք շարժվում դեպի նոր աշխարհ, որտեղ բոլոր իրադարձությունները մակերեսի վրա են, և մենք հետևում և քննարկում ենք իրական ժամանակում»,-ասել է նա։
Դորսին նաև նշել է, որ «խառը զգացումներ» ունի այն կապակցությամբ, որ Թրամփն իր Twitter-ը օգտագործում է հակառակորդների վրա հարձակում գործելու համար։
Պարբերականը նշում է, որ Դոնալդ Թրամփն իր օգտահաշիվն օգտագործում է ծրագրերը հայտարարելու, քննադատություններ անելու համար։