Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Մոսկվան շատ լավ է աշխատում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ, նոր ռուսամետ դաշինքներ ի հայտ չեն գա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

– Պարոն Բադալյան, քաղաքական ուժերը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ են: Արդեն մեկ դաշինք ձևավորվել է կարծես, հիմնականում՝ արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերի միջև: Հաշվի առնելով նախկին դաշինքների փորձը՝ կարծում եք՝ կհաջողե՞ն:

– Նախորդ դաշինքը, որ ձևավորվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքն էր. դա խիստ անհաջող փորձ էր, որովհետև դաշինքը շատ կարճ ժամանակ անց, կարելի է ասել՝ առաջին օրերից էլ ցույց տվեց, որ այնտեղ գերակշռում են անձնական ամբիցիաները և ոչ թե քաղաքական ծրագրերը: Այդ իսկ պատճառով դաշինքը ամբողջովին կազմալուծվեց, և հիմա փաստացի կարող ենք ասել, որ անգամ Ազգային ժողովում այն այլևս գոյություն չունի, ավելին՝ խիստ կասկածելի՝ ով է խմբակցության մեջ մտնում, ով է դուրս գալիս, ով է այնտեղ մնում նույն գաղափարներին հոգեհարազատ. դա ամբողջովին տապալված քաղաքական մի պրոյեկտ էր: Հիմա նոր դաշինքի մասին հայտարարվել է, բայց դեռևս չի նշվել դրա կոնկրետ ծրագիրը, դաշինք կազմող ուժերը հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ին կներկայացնեն իրենց ծրագիրը, իրենց տեսակետը կհայտնեն, և ըստ այդմ էլ մենք կարող ենք ասել, թե որքանով այդ դաշինքին կհաջողվի մրցունակ լինել: Իհարկե, դեռ հայտարարությունը ոչ մի բան չի նշանակում, որովհետև կարող ես շատ լավ ծրագիր հայտարարել, բայց հետագայի գործողությունները կարող ես անհաջողության մատնել։ Այնուամենայնիվ, կոնկրետ ծրագրի հրապարակումը մի բան կհստակեցնի, ցույց կտա՝ այս ուժերը հետագայում կկարողանա՞ն հաջողությամբ շարունակել, թե՞ ոչ: Դաշինքը երբ որ ստեղծվում է ծրագրային հիմքի վրա՝ ավելի կայուն է, քան անձնական ամբիցիաների վրա ստեղծված դաշինքը: Իհարկե, չեմ բացառում, որ անձնական ամբիցիաները հետագայում կարող են ինչ-որ դերակատարում ունենալ:

– Եթե ընդհանուր քաղաքական դաշտը նայենք՝ մինչև ընտրությունները քանի՞ այսպիսի դաշինք կարող ենք սպասել, նաև՝ ոչ միայն դեպի Արևմուտք ուղղվածությամբ, այլ ռուսամետ քաղաքական ուժերի, հնարավո՞ր է՝ նորից ի հայտ գան Ռուսաստանի շահերն սպասարկող, ռուսամետ քաղաքական ուժերի դաշինքներ:

– Չեմ կարծում, որ ռուսամետ քաղաքական դաշինք կձևավորվի, որովհետև Ռուսաստանը, բնականաբար, ժամանակին շատ լավ աշխատում էր Հանրապետական կուսակցության հետ, իսկ հիմա էլ ավելի լավ կաշխատի, ինչ-որ չափով աշխատանքներ էր տանում նաև ԲՀԿ-ի հետ, հիմա նույնպես նորմալ կաշխատի այդ կուսակցությունների հետ, և փաստացի չի բացառվում, որ ԲՀԿ-ն և Հանրապետականը ապագա խորհրդարանում կարող են դաշինք ձևավորել, բայց՝ ընտրություններից հետո։ Մինչ այդ, ճիշտն ասած, մի քիչ կասկածելի է՝ նրանք դաշինք կձևավորե՞ն, թե՞ ոչ: Իհարկե, խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն կարող է ոչ թե միայնակ, այլ ինչ-որ դաշինք կազմելով գնալ, բայց այս պահի դրությամբ քաղաքական դաշտում չկան այն կուսակցությունները, որ ընդգծված ռուսամետ ուժեր են, բացառությամբ Հայաստանի կոմունիստական կուսակցության, որը դե յուրե կա, բայց դե ֆակտո չկա: Բայց չի բացառվում, որ ԲՀԿ-ի բազայի վրա կարող են նմանատիպ ինչ-որ միություն ստեղծվել՝ կամ ԲՀԿ կուսակցության ցուցակում ընդգրկվեն Ռուսաստանի նկատմամբ ավելի լավ և ջերմագին տրամադրություններ ունեցող մարդիկ, կամ ինչ-որ մեկ այլ միավորման ձև կգտնեն, այնուամենայնիվ, դա գլխավոր դերը չի կատարի: Գլխավոր դերը կկատարեն Հանրապետականն ու ԲՀԿ-ն ընտրություններից հետո, այսինքն՝ գնահատել, որ ինչ-որ քաղաքական ուժեր կմիավորվեն, որ ռուսամետ դաշինք կձևավորեն՝ նպատակահարմար չէ և տեսանելի էլ չէ:

– Իսկ Ծառուկյանի մասով, Դուք նշեցիք, որ ընտրություններից հետո դաշինք կկազմեն, բայց տեսակետներ կան, և Նաիրա Զոհրաբյանն էլ նշում է, որ Ծառուկյանը նորից ընդդիմադիր դիրքերից է հանդես գալու:

– Մենք չենք կարող պնդել, որ անպայման ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև դաշինք կլինի, ուղղակի այս պահի դրությամբ ենթադրվում է, որ հնարավոր ամենահավանական տարբերակներից մեկը ՀՀԿ-ԲՀԿ դաշինքն է ապագա խորհրդարանում, որն ուղղված կլինի դեպի ռուսական ինտեգրացիոն գոտիները: Հավանական տարբերակներից մեկն է, և, իհարկե, կախված է ընտրությունների, ավելի ճիշտ՝ ընտրական միջոցառման արդյունքներից, որովհետև ազատ, արդար թափանցիկ ընտրություններ չեն լինի: Այստեղ նաև մեկ խնդիր կա. դա Արևմուտքի երկրորդ, թե երրորդ զգուշացումն է Հայաստանի իշխանություններին, որ պայմանավորված ընտրություններ տեղի չունենան, որովհետև ԵՄ ներկայացուցչությունը, և ԱՄՆ-ը, և այլ երկրների դեսպանատներն արդեն բացահայտ կերպով հորդորել են ՀՀ իշխանություններին, որ հանկարծ չփորձեն ապագա խորհրդարանը ձևավորել՝ այսպես ասած՝ քաղաքական պատվեր ստանալուն ուղղված միջոցառում դարձնելով: Արդյոք դա իրականում զգուշացո՞ւմ է, թե՞ քաղաքական առևտուր է ՀՀ իշխանությունների հետ՝ կախված նրանից, թե արևմտամետ ուժերը ինչքան տեղ կստանան խորհրդարանում. դա մենք չենք կարող ասել, որովհետև նույն Արևմուտքը աչք է փակում Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության փաստի վրա, որովհետև դա բխում է Արևմուտքի շահերից, այն դեպքում, երբ Հայաստանում 100-ից ավելի քաղբանտարկյալներ կային:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նախկին ղեկավարի ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին հայտարարությանը, ապա արևմտամետն ու ռուսամետը բացարձակապես կապ չունեն՝ ընդդիմադի՞ր ես, թե՞ իշխանություն… Ընտրությունների ժամանակ բացարձակապս կապ չունի։ Քվեարկությանը մասնակցում են ոչ թե իշխանությունն ու ընդդիմությունը, այլ այն կուսակցությունները, որոնք ներգրավված են քվեաթերթիկում, ասենք՝ ՀՀԿ, ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» և այլ քաղաքական ուժեր, և բացարձակապես կարևոր չէ՝ ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, քվեարկության ժամանակ դա ընդհանրապես դերակատարություն չունի, ընտրազանգվածը այլ սկզբունքներով է առաջնորդվում և այս կամ այն ուժին ձայն տալիս:

Անդրադառնանք «Համախմբում»-ին և ՀԱԿ-ին. այս կուսակցությունների ճակատագիրն ապագա խորհրդարանում ինչպե՞ս եք պատկերացնում, կանխատեսում:

– Շատ անորոշ: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ նրանք հարյուր տոկոսով կանցնեն խորհրդարան կամ չեն անցնի, որովհետև հատկապես ՀԱԿ-ը խիստ ռեսուրսային կարիքներ ունի, որպեսզի կարողանա իրեն ներկայացնել, բացի դրանից՝ ուրիշ երևույթներ են նկատվում, դա այն է, որ վարչապետը կարծես թե կամաց-կամաց քաղաքական օրակարգը սկսում է իրենով անել: Օրինակ՝ եթե առաջ մենաշնորհների դեմ պայքարի հարցը պատկանում էր այդ ընդդիմադիր ուժերին, հիմա վարչապետը գոնե տնտեսական մենաշնորհների վերացման գործը սկսում է կարծես թե իրականացնել՝ դրանով փաստորեն զրկելով այդ ուժերին կարևոր նախընտրական գործոնից: Դա բացասաբար կազդի «Համախմբում»-ի, ՀԱԿ-ի և նման այլ ուժերի վրա: Ինչքան վարչապետը հաջողություն ունենա, այդքան թուլանալու են այդ ուժերը: Այլ տեսակետներ, այլ ծրագրային դրույթներ այդ և այլ ընդդիմադիր ուժերի կողմից այս պահի դրությամբ դեռևս չեն առաջարկվում: Առաջին հարցն է՝ պետք է վերացնել մենաշնորհները: Հիմա վարչապետը փորձում է վերացնել։ Հաջողություն կունենա, թե չի ունենա՝ դա այլ հարց է, բայց փորձում է դա անել: Բնականաբար, ՀՀԿ-ն դա կվերագրի իրեն, դա բնական է, նորմալ է, ամբողջ աշխարհում էլ այդպես է: Կասեն, որ իրենք են այդ մենաշնորհները վերացնում: Բայց մենաշնորհները վերացնելուց բացի՝ ուրիշ ի՞նչ կետեր կան, որոնք որ խիստ նշանակություն ունեն Հայաստանի հասարակության համար, և դրանք բարձրացվում են ՀԱԿ-ի, «Համախմբման» կամ այլ կուսակցությունների կողմից. այս պահի դրությամբ՝ դեռևս այդպիսի խոշոր գործոն, քաղաքական կարգախոս նրանք առաջ չեն քաշում: Ծրագրային տեսակետից նրանց մոտ աղքատանում են այդ կետերը, որոնք նրանք կարող էին օրակարգ բերել: Օրակարգի ձևավորման գործընթացն է սկսում նրանց մոտ թուլանալ: Անգամ եթե հաշվի առնենք, որ ընտրությունները թափանցիկ չեն լինելու, այլ լինելու է ընտրության միջոցառում, անգամ այդ ժամանակ նշանակություն է ունենում, թե ինչ օրակարգ ես ձևավորել: Նրանք օրակարգի ձևավորման գործընթացը իրենց ձեռքից բաց թողեցին, և դա կամաց-կամաց անցնում է վարչապետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում